Աստղագուշակ մարտի 13-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Խնդիրների լուծումը ձեռնարկում եք մեծ խանդավառությամբ, հեշտ եք գտնում համախոհների, ովքեր պատրաստ են ձեզ օգնել և ճիշտ խորհուրդ տալ: Անձնական հմայքն օգնում է գործնական բանակցությունների ժամանակ:

Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամային նշանակալի մուտքեր, հաջող գործարքներ:

Ցուլ.Ինչքան էլ օրը բարդ հարցեր առաջադրի, կասկած չկա, որ դուք հեշտությամբ կգտնեք դրանց պատասխանները: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը ձեզ չի սպառնում: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հնարավոր է այցելեք հեռու ազգականներին:

Երկվորյակներ. Այսօր դուք շատ զգույշ եք, այդ պատճառով էլ կարողանում եք խուսափել բոլոր գայթակղություններից: Ցանկալի չէ պարտք տալը, հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ճիշտ կլինի ավելորդ ծախսերից խուսափել: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է նոր հրապուրանք, որը հետագայում կարող է բուռն էմոցիաների աղբյուր դառնալ, ինչը ոչ միայն հաճելի կլինի, այլև ցավ կպատճառի ձեզ:

Խեցգետին. Ձգտեք խուսափել մրցակցությունից, շատ քիչ է հաղթող դուրս գալու հավանականությունը: Գործնական բնույթի բանակցություններում չափազանց զգույշ եղեք: Մարդկանց մեջ կողմնորոշվելու ձեր ունակությունը կօգնի արագ հասկանալ, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից ` որքան հնարավոր է հեռու մնալ:Ձեր առջև բազմաթիվ հնարավորություններ են բացվում, պետք է միայն դրանք նկատել և ժամանակին ճիշտ կողմնորոշվել  ստեղծված իրավիճակում:

Դուք հաճախ եք վիճում մտերիմների հետ, այդ վեճերը, սակայն, կառուցողական են և ավարտվում են բոլորի համար շահեկան որոշումների կայացմամբ: Օրը հարմար է սիրելի մարդու հետ լուրջ հարցեր քննարկելու համար:

Առյուծ. Այսօր ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, սակայն դուք բավական համառ ու հետևողական եք և կհասնեք ձեր ուզածին: Կարելի է ոչ միայն ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը, այլև ձեռնամուխ լինել նորերին, միևնույն է `հաջողությունն ապահովված է: Հարմար օր է ղեկավարության, գործընկերների հետ գործնական հարցերով ոչ պաշտոնական շփումների համար: Ձեզ կհաջողվի բարձրացնել շրջապատի տրամադրությունը, ստեղծել տոնական մթնոլորտ:

Կույս.  Օրվա ընթացքում լարվածությունը կարող է հասնել կրիտիկական վիճակի: Ձգտեք խուսափել չմտածված քայլերից, մի մոռացեք խոստումների մասին:Զգուշավորությունը թույլ կտա շրջապատից գաղտնի պահել կարևոր տեղեկությունները:

Կշեռք. Օրը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի, սակայն դուք կկարողանաք փառքով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում: Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար, խելամիտ կատակերգությունը և լավ երաժշտությունը դրական կազդեն ձեր տրամադրության վրա: Օրը հարմար է նաև արտասահմանցիների հետ շփումների համար:

Կարիճ. Օրը բարենպաստ է ֆինանսական դաշտում: Ձեզ սպասվում է հաջողություն, սակայն եղեք զգույշ: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործական աշխատանքի համար: Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք սիրախաղի ևհետաքրքիր ծանոթությունների համար, սակայն ձեր կանխազգացումը հուշում է, որ լուրջ բան պետք չէ ակնկալել:

Աղեղնավոր. Հարմար օր է աշխատանքային գործունեություն ծավալելու համար, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, ինչը գնահատվում է շրջապատի կողմից: Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխըմբռնում, շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը:

Այծեղջյուր. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողությունները զգալի կլինեն: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի արժանանաք, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:

Հնարավոր են դրական փոփոխություններ ծնողների, ազգականների, ինչպես նաև սիրելի մարդու հետ հարաբերություններում: Այսօր կարող եք փոխըմբռնման նրա հետ, ում հետ ժամանակին մշտական վեճերի մեջ էիք:

Ջրհոս. Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից: վրա: Աշխատավայրում կունենաք փոքրիկ անախորժություն, որի բարեհաջող ավարտը կապված կլինի ձեր իրազեկության աստիճանից: Ձեր մեջ կհայտնաբերեք նոր որակներ, որոնք կօգնեն  խելամիտ քայլեր անե

Նշանի որոշ ներկայացուցիչների օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբ դնել:

Ձկներ.   Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռուն տանել:

Ընթացքում բացառված չեն համախոհների հետ տարաձայնությունները: Օրը կունենա բարեհաջող ավարտ, գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե լսեք ձեր ներքին ձայնին: Պետք չէ գերագնահատել ուժերը և գնալ չարդարացված ռիսկի: Փորձեք հետաքրքրացնել անձնական կյանքը:

 




Լրահոս