Գարիկ Սարգսյանը շահագրգռված է Վեդիում ցեմենտի գործարան կառուցել․ ինչու են բնակիչները դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Վեդի խոշորացված համայնքում «Օրդ գրուպ» ընկերությունը նախատեսում է ցեմենտի գործարան կառուցել, որին դեմ էին արտահայտվում համայնքի հարյուրավոր բնակիչներ ու մասնագետներ:

Վեդու համայնքապետարանում կազմակերպված լսումների մասնակիցները հայտարարում էին, որ մարզում արդեն իսկ երկու ցեմենտի գործարան կա, երրորդը ոչ միայն ավելորդ է, այլև՝ խիստ վտանգավոր ու ռիսկային և կարող է բնապահպանական լրջագույն վնաս հասցնել համայնքին: Ներկաների համար նախ չափազանց տարօրինակ էր, որ համայնքի համար կարևորագույն այս քննարկմանը չէր մասնակցում համայնքապետ Գարիկ Սարգսյանը, ում փոխարինում էր գյուղվարչության պետը, ում լիազորությունների մեջ վստահաբար չէր մտնում նման քննարկման ժամանակ համայնքի անունից ներկայանալու պատասխանատվությունը: Սակայն էլ ավելի տարօրինակ էր, որ ոստիկանական աննախադեպ քանակի ուժերի ներկայությամբ ու Գարիկ Սարգսյանի բացակայության պայմաններում անցկացված լսումներից օրեր անց՝ Գարիկ Սարգսյանը դրական եզրակացություն է տվել խնդրահարույց գործարանի կառուցման նախագծին:

Ստացվում է, որ համայնքապետը որևէ կարևորություն չի տվել բարձրաձայնված բազմաթիվ մտահոգություններին, որոնք վերաբերում էին ցեմենտի նոր գործարանի կառուցման վտանգավոր հետևանքներին ու մեղմ ասած թքած է ունեցել թե՛ համայնքի բնակիչների, թե՛ մասնագետների կողմից հնչեցված կարծիքների վրա: Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը այդքան շահագրգռված խնդրահարույց գործարանի կառուցմամբ, որին դեմ են արտահայտվում համայնքի բնակիչներն ու մասնագետները: Բնականաբար, վերջինս ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի տալիս այս հարցին, սակայն մեծ երևակայություն պետք չի հասկանալու համար, թե ինչ շարժառիթներով է առաջնորդվում կոկորդիլոսների բուծման նկատմամբ մեծ սեր տածող Գարիկ Սարգսյանով, ով քաջ գիտակցելով նոր կառուցվող գործարանի վտանգավոր հետևանքները, միևնույնն է՝ կանաչ լույս է վառել դրա կառուցման համար:

Եւ ցավալի է, որ հերթական անգամ անփորձ ու բացառապես սեփական շահի մասին մտածող չինովնիկի պատճառով մեր պետությունն է փորձության ենթարկվելու ու վտանգավոր ռիսկերի առաջ կանգնելու:




Լրահոս