Քաղաքաշինության նախարարին հոսպիտալացրե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ արդեն տևական ժամանակ է ` ՀՀ Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը գտնվում է Նաիրի բ/կ-ում: Լուրի իսկությունը պարզելու համար Armlur.am-ը կապ հաստատեց Քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանի հետ, ով հայտնեց, որ նախարարը պարզապես հերթական պրոֆիլակտիկ ստուգման համար է այցելել բուժկենտրոն:

«Ի դեպ, բժիշկները բոլորին են խորհուրդ տալիս պրոֆիլակտիկ ստուգումներ անցկացնել: Պարոն նախարարը իր սովորական ռեժիմով գալիս է ախատանքի: Ոչ մի լուրջ բան չկա»,- հավելեց խոսնակը:

Նշենք նաև, որ նախարարը նախկինում սրտի վիրահատություն է տարել:




Լրահոս