Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրը (International Day for the Abolition of Slavery), որը նշում է դեկտեմբերի 2-ին, կապակցված է մարդկանց առեւտրի ու երրորդ անձանց կողմից մարմնավաճառության շահագործման դեմ պայքարի մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված բանաձեւի օրվա հետ։
ՄԱԿ տվյալներով, այսօրվա դրությամբ աշխարհում 21 մլն կին, տղամարդ ու երեխա ստրկության մեջ է ապրում։ Դրա համար էլ կառավարական ու հասարակական կազմակերպությունների, իրավապահ մարմինների ու այլ կառույցների ջանքները ուղղված են ոչ միայն նման դեպքերի բացահայտմանն ու կանխմանը, նման հանցագործությունների կազմակերպիչների հանդեպ քրեական հետապնդմանը, այլեւ տուժածների ռեաբիլիտացմանը, հայտնում է Calend-ը։
Օրվա խորհուրդն է ևս մեկ անգամ ուշադրության հրավիրել ստրկության ժամանակակից ձևերին, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, սեռական շահագործումը, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերը, հարկադիր ամուսնությունը, հարսնացուների վաճառքը, այրիների ժառանգությունը և երեխաների բռնի հավաքագրումը զինված բախումներում օգտագործելու համար: