ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ֆուտբոլի խայտառակ վիճակը նորմալ երկրում, բնականաբար, կունենար հետեւանք. ֆեդերացիայի նախագահը հրաժարական կտար, կբողոքեին ֆանատական խմբերն ու իշխանությունները: Մեզանում վիճակը մի փոքր տարօրինակ է. տարբեր տարիքային խմբերի հավաքականները խայտառակ պարտություններ են կրում, ազգային հավաքականը «Եվրո 2024»-ի որակավորման փուլի արդյունքներում զբաղեցնում է «պատվավոր» նախավերջին հորիզոնականը, կանանց ֆուտբոլի արդյունքների մասին ավելի լավ է՝ լռենք, եւ այս իրավիճակում ՀՖՖ նախագահի պաշտոնում հայտնված Արմեն Մելիքբեկյանը դեռ ցանկանում է վերընտրվել այդ պաշտոնում: Գահավիժող հայկական ֆուտբոլի խորհրդանիշը դարձած Մելիքբեկյանի լոբբինգով զբաղվող «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին սպորտային լրագրող, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, կարծես թե, հաջողվում է նորից համոզել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գոնե մեկ տարով էլ պահի Արմեն Մելիքբեկյանին՝ դարձյալ մեծ-մեծ արդյունքներ խոստանալով: Փաշինյանի շրջապատից ֆուտբոլի քաղաքական ազդեցության մասին հասկացող որոշ շրջանակներ դեռեւս չեն հանձնվում ու ամեն բան անում են հայկական ֆուտբոլի աղետը կանխելու ու դրանով իրենց իշխանության վարկանիշը կայունացնելու համար, սակայն դեռեւս վերջնական հստակեցում չկա: Մեզ տեղեկություններ են հասնում, որ իշխանական «դաբռո»-ից հետո Նիկողոսյանը պատրաստվում է նորից հավաքել ՀՖՖ նախագահ ընտրող ընկերությունների մեծ մասին ու բանակցել, թե ով ինչ է ուզում՝ Մելիքբեկյանին ընտրելու դիմաց: Ֆուտբոլն իսկապես սիրող մեր բազմաթիվ ընթերցողներ անդադար խնդրում են, որպեսզի թերթի միջոցով փոխանցվեն Մելիքբեկյանի օրոք ֆուտբոլում կատարվող չարաշահումների, կրիմինալ տարրերի ներգրավման (խոսքը պայմանավորված խաղերի մասին է, որոնցից մեկով արդեն միջազգային հարթակներում քննարկում կա, ու մենք հետաքննում ենք նման խաղերում կրիմինալ էլեմենտի ներգրավման մասին տեղեկությունը), ինչպես նաեւ ՀՖՖ-ում աշխատող անձանց՝ գնալով թանկարժեք դարձող ավտոմեքենաների ու տների ձեռք բերման լուրերը. այս մասով տեղեկությունները ուսումնասիրվում են: Որպես հավելում՝ նշենք, որ «Եվրո 2024»-ի ուղեգիր նվաճեց, օրինակ, Ալբանին, հետխորհրդային երկրներից փայլուն արդյունք գրանցեց Ղազախստանը, որը վերջին խաղում չհաղթելու պատճառով դուրս մնաց եզրափակչի ուղեգրի համար պայքարից, Ուզբեկստանի՝ մինչեւ 17 տարեկանների հավաքականը 1:2 հաշվով օրեր առաջ հաղթեց Անգլիայի իրենց հասակակիցներին եւ այլն: Այդ երկրների իշխանություններն իսկապես են սիրում ֆուտբոլն ու վեր են կանգնում նեղ անձնական շահերից: Հայրենասիրությունը դա է, Նիկո՛լ:

 

 

 

 

 

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերջերս միշտ սկանդալների մեջ է։ Մասնավորապես՝ պարզ է դարձել, որ ԲՏԱ նախարարությունը դրամաշնորհներ է տրամադրել գործունեությունը  դադարեցրած ընկերությունների։ Նախարարությունը վերակազմավորվել է 2019 թվականի մայիսի 8-ին՝ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից դառնալով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ 2018 թվականի մայիսի 16-ին Հակոբ Արշակյանը նշանակվել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ, 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Նրանից հետո 4 ամիս պաշտոնավարել է Հայկ Չոբանյանը, ապա՝ ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը, մեկ տարի պաշտոնավարելուց հետո չցանկանալով կորցնել տիրապետությունը նախարարությունում, այդ պաշտոնին առաջարկել է Ռոբերտ Խաչատրյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռոբերտ Խաչատրյանը Վահագն Խաչատուրյանի հետ բարեկամական կապեր ունի։ Ըստ մեր տեղեկությունների՝ Խաչատուրյանը ԲՏԱ նախարարին պատրաստվում է տանել իր մոտ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար, քանի որ օղակը նրա շուրջ սեղմվում է: Խաչատրյանն իր հերթին որեւէ կապ չունի ոլորտի հետ, նա «Սիմարտեկ» ՓԲԸ-ում է կարիերայի աճ գրանցել՝ տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն։ Հավելենք նաեւ, որ Խաչատրյանը մյուս նախարարների պես ՔՊ անդամ չէ։ Ավելին՝ Ռոբերտ Խաչատրյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չեն ընդունում, նրան դրածո են համարում։ Հենց նրա օրոք էլ Հայաստանում ՏՏ ոլորտը, ունենալով ամենաշատ հնարավորությունները եւ արտոնությունները, մենաշնորհ ստացած կազմակերպությունների շնորհիվ բացարձակ աճ չի գրանցում։

 

 

 

 

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պատրաստվում են քննիչ հանձնաժողով հրավիրել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հաշվի առնելով, որ այս պահին Արայիկ Հարությունյանն ապօրինի կերպով գերեվարվել եւ կալանավորվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նրան հանձնաժողով կանչելն անհնարին է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արայիկ Հարությունյանին քննիչ հանձնաժողով կանչելն ուժի մեջ է, եւ ինչպես են դա պատկերացնում: «Կարծում եմ, որ այդ հարցը ճիշտ կլինի տալ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, երկրորդ՝ հանձնաժողովի աշխատանքն արդեն դեկտեմբերի 3-ին ավարտվում է. մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար կլինի դա»,- ասաց Քրիստինե Պողոսյանը: Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք պատրաստվում են կամ արդեն դիմել են այս ընթացքում Արայիկ Հարությունյանին ԱԺ հրավիրելու հարցով Ադրբեջանի ղեկավարությանը. «Հանձնաժողովում նման հարց չի քննարկվել. որքանով որ Ադրբեջանի կառավարության հետ խոսակցություն է տարվում, եւ դիմում են նրանց միջնորդների օգնությամբ այնտեղ բռնի պահվող մեր հայրենակիցների մասով, խոսակցությունն այնպես է ընթանում, որ բոլոր գերիները վերադառնան, առանց բացառության՝ կլինի դա Արայիկ Հարությունյանը, թե զինվոր, թե հասարակ քաղաքացի»:

 

 

 

Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ, աղմուկ-աղաղակով հերթական անգամ երկարացվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչեւ կենսաչափական անձնագրերի համակարգին լրիվ անցում անելը։ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի անձնագրային համակարգում տիրող քաոսից, մասնավորապես՝ թե ովքեր, ինչպես եւ ինչու են ավիրել համակարգը։ Մեզ հաջողվեց պարզել, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, 2022թ. նոյեմբերին «մեկ անձից գնման միջոցով» ձեռք է բերվել ռուսական «Պեռվի պեչատնի դվոր» ընկերությունից։ Փաստացի ՀՀ քաղաքացու իդենտիֆիկացման թիվ 1 փաստաթուղթը վստահվել է մեր ռազմավարական դաշնակցին, ընդ որում՝ պայմանագրի անվանումն էլ եղել է «պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագիր»։ Ամենից ուշագրավն այն է, որ մատակարարված «ապրանքը», պարզվում է, «անորակ է», այն չի համապատասխանում տեխնիկական բնութագրին, դրանում անարգել են ՀՀ պետական խորհրդանշանը՝ զինանշանը։                                                                    Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:




Լրահոս