2013-2014թթ. ջեռուցման սեզոնին ` հոկտեմբերի 1-ից մարտի 1-ը ներառյալ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում է իրականացվել 512 հազար 426 բաժանորդի մոտ: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
Ըստ ներկայացված տվյալների ՝ նշված ժամանակահատվածում ընկերության փականագործները կազմել են թվով 198 հազար 703 արձանագրություն գազասպառման կենցաղային համակարգի խախտումների վերաբերյալ, որոնցից 12 հազար 1276-ը անմիջապես վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին:
Նշված ժամանակահատվածում բաժանորդների հեռախոսազանգերի միջոցով գրանցվել է 14 հազար 926 կանչ, որոնց հիման վրա կատարվել են արտապլանային սպասարկումներ: