Օրերս ռուսաստանաբնակ երգիչ Հովոն՝ Հովհաննես Քարամյանը, սիրելիին ամուսնության առաջարկ է արել՝ ստանալով դրական պատասխան։
Երգչի ընտրյալը խորեոգրաֆ Ռոզա Գիմիշյանն է, ով ևս ապրում է ՌԴ-ում։
«Փառք Աստծուն այս օրվա համար։
Շնորհակալ եմ քեզ, ինձ ավելի երջանիկ դարձնելու համար»,-առաջարկության տեսանյութին կից գրել է Ռոզան ինստագրամյան իր էջում։
Ավելի ուշ հրապարակելով համատեղ լուսանկարներ գրել է.
«Ես ասացի «այո»։
Լինել մարդու կողքին ում հետ հարմարավետ է, անվտանգ և սիրով։
Կարծում եմ կատարել եմ առաքելությունս»։
Հավելենք, որ այսօր Հովոն եկել է Հայաստան՝ մասնակցելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Տարվա երգ 2023»-ին։
Մարիամ Ղազարյան