Բաքվի Յասմալյան շրջանի ոստիկանները ձերբակալել են 17 – ամյա մարզիկ Ֆարուխ Զեյնալովին, ում մեղադրում են սպանության մեջ: Երեկ ժամը 16.00 -ին Թուրանբանկի մոտ սպանություն է կատարվել: Զեյնալովը դանակով երեք անգամ հարվածել ու սպանել է 1987 թվականին ծնված Դամիրով Էլչին Իլգարօղլուին:
Զեյնալովը սպանությունը պատճառաբանել է նրանով, որ Էլչին Դամիրովը վիրավորել է իրեն, ինքն էլ որոշել է պատժել Էլչինին դանակով երեք անգամ հարվածելով, հաղորդում է vesti.az կայքը:
Իրավապահները հակված չեն հավատալու Զեյնալովի բացատրություններին ու փորձում են պարզել սպանության իրական պատճառը: Կատարվում է գործի քննություն: