
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը շարունակում է
պետբյուջեի հաշվին գործուղումները:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ այս անգամ էլ նա դեկտեմբերո 5-7-ը կմեկնի Դուբայ՝ Միջխորհրդարանական միության եւ ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի կողմից կազմակերպված խորհրդարանականների նիստի՝ Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ (COP28) համաժողովին մասնակցելու համար:
Պատգամավորի գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:
Ք.Մ