«Ապրելու երկիր»-ը պատրաստ է Ալավերդիում գնալ արտահերթ ընտրությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է Ալավերդի համայնքում գնալ ավագանու արտահերթ ընտրությունների: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մսերոպ Առաքելյանը:

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ ՔՊ-ն փորձում է Ալավերդիում համայնքի ղեկավար կարգել մեկին, որը նույնիսկ ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածու չի եղել:

Նշենք, որ Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ ՔՊ-ական ավագանին բոյկոտելու է նաև ավագանու նիստերը:




Լրահոս