ՉԼՌԵԼՈՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

www.armlur.am-ը տեղեկացնում է, որ շվեյցարաբնակ վրացի պրոֆեսոր, քաղաքագիտական գիտությունների թեկնածու Գեորգի Կալաձեն մտադիր է Նոբելյան մրցանակի առաջադրել «Չենք լռելու» հայկական երիտասարդական նախաձեռնությանը: Ինչպես «Գրուզիա օնլայն»-ին է փոխանցել գիտնականը` մի քանի ամիս առաջ հայկական լրատվական տեղատարափի մեջ իր ուշադրությունը գրավել է  այս երիտասարդների գործունեությունը հատկապես այն բանի համար, որ նրանք 20-ամյա երիտասարդներ են հարեւան պետությունից: «Նախաձեռնության տեսանյութերն իսկապես լուսաբանում են սոցիալական խնդիրները` սկսած բանակում գրանցվող  մահացու դեպքերից, վերջացրած պատմամշակութային վայրերի անխնա վիճակով: Հարյուրավոր սպաներ, որոնք, գտնվելով սովետական զինվորակայն կյանքի տպավորության տակ, համարձակվում են ձեռք բարձրացնել զինվորների վրա, այս տեսանյութերի միջոցով կարողացել են իրենց բավականին կարգի հրավիրել»,-հայտարարել է Կալաձեն:




Լրահոս