Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների հետ այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ փոխնախարարը հանդիպել է զինծառայողների հետ, ինչպես նաև ստուգել զինվորական ծառայության ու հերթապահության կազմակերպումը։
Բացի այդ, նա նաև այցելել է հրետանային, ինժեներային և հրամանատարական զորամասեր, ստուգել նրանց մարտական պատրաստվածությունը, իսկ այցի վերջում հետևել հրամանատարական ստորաբաժանումներից մեկի վարժանքներին։