
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ Այս մասին հայտնում է Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել էր գրավով եւ կիրառել վարչական հսկողություն։