
Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիա իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները: Գարնան և աշնան ամիսները, որպես կանոն, կրծողների թվաքանակի աճի ինտենսիվ ժամանակահատված են համարվում: Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Իսկ ընդհանրապես նմանատիպ աշխատանքներ, նախատեսվածի համաձայն, կազմակերպվում են ամիսը երկու անգամ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն: