«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հերքում է վերջին օրերին մամուլում տարածվող տեղեկությունները, որ ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը վաճառքի է հանել, բանակցությունների մեջ է կամ արդեն վաճառել է ակումբը:
«Մեր ակումբը միասնական է ու շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած մոտեցումներին:
Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբի և ամբողջ թիմի առջև այժմ դրված են ամենաբարձր նպատակները, ու կոչ ենք անում ամբողջ ֆուտբոլային հանրությանը զերծ մնալ կեղծ տեղեկությունների տարածումից` այդ կերպ չխաթարել թիմում տիրող մթնոլորտը:
Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 13-ին կկայանա Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից առաջ, որտեղ մեր նախագահը կամփոփի ՀՖՖ ներկայիս ղեկավարության պաշտոնավարումը, ուղերձով կդիմի երկրի ղեկավարությանն ու երկրպագուներին, ինչպես նաև կպատասխանի ներկաներին հուզող բոլորին հարցերին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում: