
Մյունխենի օդանավակայանում կիրակի օրը նախատեսված 880 չվերթից մոտ 560-ը չեղարկվել են, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը։
Կիրակի ավելի վաղ Բավարիայի օդանավակայանը հայտարարել էր օդային հաղորդակցության վերականգնման մասին՝ զգուշացնելով շարունակվող սահմանափակումների մասին:
«Կիրակի օրը Մյունխենի օդանավակայանում դեռևս սահմանափակումներ կան, մամուլի խոսնակի խոսքով՝ գրեթե 880 չվերթերից մոտ 560-ը չեղարկվել են: Ուղևորներին խնդրել են մեկնելուց առաջ ստուգել թռիչքների կարգավիճակը»,- գրում է DPA-ն։
Նշենք, որ սահմանափակումները պայմանավորված են եղանակային անաբարենպաստ պայմաններով։