Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 15,5 հազարը, արաբական հեռուստաալիքներով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կիդրան։
«Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 15523-ի, իսկ 41316 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»,- ասել է նա։