![](https://armlur.am/wp-content/uploads/2023/12/405335607_310422938620482_7453280897632055441_n.jpg)
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի վերջնամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Չարենցի փողոցում գտնվող վագոն-տնակում (18 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել է վագոն-տնակը։