Դեկտեմբերի 4-ին աշխարհում նշվում է Գրկախառնության միջազգային օրը:
Տոնը 70-ական թվականներից սկսել են նշել Արևմտյան Եվրոպայի ուսանողները, սակայն հայտնի չեն տոնի հայտնվելու հստակ հանգամանքները: Իրականում այն իր մեջ ներառում է երկու տոն՝ Գրկախառնության ազգային օր (National Hugging Day), որը նշվում է հունվարի 21-ին, իսկ դեկտեմբերի 4-ին նշվում է Գրկախառնության միջազգային օրը։
Գիտնականները պնդում են, որ ընկերական գրկախառնությունները, հպումները բարձրացնում են իմունիտետը: