
Ազիզ Մանսուրին նշանակվել է Նախիջևանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ըստ հաղորդման՝ նոր գլխավոր հյուպատոսը Թավրիզում հանդիպել է Արևելյան Ադրբեջանի նահանգապետի հետ, հայտարարել, թե պատրաստ է համագործակցել Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հարցում։