
ՀՀ կառավարությունը մինչև դեկտեմբերի 31-ը վրացական համարանիշներ ունեցող վարորդներին ժամանակ է տրամադրել, որպեսզի վերջիններս մաքսազերծեն վրացական պետհամարանիշներով մեքենաները։ Վարորդներն այս որոշումից դժգոհ են և այսօր հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց և պահանջում են, որպեսզի ժամկետները երկարացվեն։ Նրանց խոսքերով՝ 25 օրում վարկ չեն կարող ստանալ, որպեսզի մաքսազերծեն իրենց մեքենաները։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Հովսեփ Հովսեփյան