Ընթացիկ տարվա առաջին ամսում Հայաստանի բնակչությունը առևտրային բանկերի միջոցով արտերկրից ոչ առևտրային նպատակներով ստացել է 99,5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն:
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն ՝ հաշվետու տարում Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 81%-ը (80,7 մլն ԱՄՆ դոլար) բաժին է ընկել Ռուսաստանին:
ԱՄՆ-ից ստացվել են 5,9 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից ՝ 1,3 մլն ԱՄՆ դոլարի, Գերմանիայից ՝ 1,2 մլն ԱՄՆ դոլարի: Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 1,09 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից ՝ 10,6 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2013 թվականին տրանսֆերտները կազմել էին 1 մլրդ 869,7 մլն ԱՄՆ դոլար:
Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 11%-ով: Հաշվետու տարում Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 95%-ը բաժին էր ընկել 10 երկրի ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Ղազախստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄԷ, Իսպանիա, Թուրքիա, Չինաստան: