
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը նշել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կվերադառնա հետագայում՝ ավելին ստանալու նպատակով։ The Sun-ում հրապարակվել է նրա հոդվածը։
Քեմերոնն ասել է, որ մարդիկ պետք է գիտակցեն, թե որքան է փոխվել աշխարհը:
Նա ընդգծել է, որ այլևս հնարավոր չէ աշխարհը վերադարձնել այն վիճակին, որը նախկինում էր։
«Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա», – ասել է Քեմերոնը: