
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է դեկտեմբերի 4-ի դրությամբ կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 513 է, որից 365-ը երեխաներ են, 148-ը՝ մեծահասակ: 4 քաղաքացի հոսպիտալացված է, 336-ը դուրս են գրվել: