ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները մտել են Էրեբունի վարչական շրջան, բաժիներ են տարվում մի խումբ տղաներ՝ հարցաքննության. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին «Էրեբունի Մոլ»-ի տարածքից դանակահարված անչափահասների են տեղափոխել հիվանդանոց:

ArmLur.am-ին դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես՝ երիտասարդները վիճել են աղջկա համար, որից հետո 16 եւ 15 տարեկան տղաները ծեծի են ենթարկել 15 եւ 19 տարեկան այլ տղաների: Վիճաբանությունն այն աստիճան է թեժացել, որ դանակներ են հանել ու սկսել են վնասել միմյանց: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 15 եւ 19 տարեկան տղաներին դանակի բազմաթիվ հարվածներով արնաշաղախ վիճակով տեղափոխել են հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակահարություն կատարած 16-ամյա տղային գտել են, իսկ մյուս անձին իրավապահները դանակի հետ միասին փնտրում են: Ավելին, իրավապահները մտել են էրեբունի վարչական շրջան եւ անչափահասների են տանում բաժիններ՝ հարցաքննության:

Քնար Մանուկյան




Լրահոս