ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տեղերը արդեն սպառված են»․ ինչ արժե Ամանորին Ջերմուկում հյուրանոցի 1 համարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով ամանոր է: Չնայած վերջին տարիներին տեղի ունեցած տխուր ու թեւաթափ անող իրադարձություններին, միեւնույն է ամանորը հայկական ընատնիքներում նշվում է թեկուզ ոչ շատ մեծ շուքով։ Այն համարվում է ընտանեկան տոն, սակայն վերջին տարիներին նոր տարին տանը նշելու ավանդույթը փոքր-ինչ փոփոխության է ենթարկվել: Այժմ մարդիկ նախընտրում են երկրից դուրս նշել՝ ծովի ափին, ոմանք գերադասում են հեքիաթային գիշերը նշել ռեստորանում, որոշներն էլ՝ մի քանի օրով ցականում են կտրվել իրենց առօրյայից՝ տեղավորվելով հյուրանոցներում:

Իսկ ի՞նչ արժի նման հաճույքներին տրվելը:

ArmLur.am-ը սկսում է շարք, որում պարբերաբար կանդրադառնա տարբեր հյուրանոցներում, ռեստորաններում ամանորը նշելու գների տատանմանը:
Դեռեւս դեկտեմբերի սկիզբն է, սակայն արդեն իսկ Ջերմուկ քաղաքի հյուրանոցներից շատերում ազատ համար գտնելը դժվար է, երբեմն էլ՝ անհնար:
Մասնավորապես՝ ArmLur.am-ը դիմել է տարբեր հյուրանոցներ՝ դեկտեմբերի 31-ը իրենց մոտ անցկացնելու պատրվակով, արդյունքում պարզ է դառնում հետեւյալը.

«Jermuk Hotel and Spa» հյուրանոցից տեղեկացրին, որ ազատ տեղեր չունեն, սակայն դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը 2 անձի համար նախատեսված ստանդարտ սենյակն արժեցել է 500.000 դրամ՝ առանց ամանորյա միջոցառման:

«Grand Hotel Jermuk»-ից մեզ հայտնեցին, որ ազատ տեղեր չունեն, սակայն դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը 2 անձի համար նախատեսված ստանդարտ սենյակն արժեցել է 495.000 դրամ ներառյալ ամանորյա միջոցառումը:

«Armenia Wellness and Spa Hotel»-ից դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը առաջարկում են 2 անձի համար նախատեսված ստանդարտ սենյակ՝ 240.000 դրամով՝ ներառյալ ամանորյա միջոցառումը: Նրանք եւս հայտնեցին, որ այս պահին ազատ տեղեր չունեն:

«Moscow health hotel» առողջարանից հայտնեցին, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ի համար 2 անձին առաջարկում են 350.000 դրամով ստանդարտ սենյակ՝ ներառյալ ամանորյա գալա համերգ՝ նախատեսված դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին: Հունվարի 2-ին էլ՝ խաշի հյուրասիրություն:

«Nairi» հյուրանոցն էլ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը 1 անձի համար առաջարկեցին 120.000 դրամով ստանդարտ սենյակ ՝ ներառյալ տոնական ընթրիքը, հունվարի 2-ին՝ խաշը:

Այսպիսով՝ չնայած Ջերմուկի՝ հակառակորդի ուշադրության կենտրոնում հայտնվելը, այդուամենայնիվ առաջատար հյուրանոցները դեռեւս շարունակում են գերծանրաբեռնված աշխատել ու ընդունել հյուրերին:

Մարիամ Ղազարյան




Լրահոս