
ԱՄՆ-ի տարեց բնակչուհին մեկ միլիոն դոլար է շահել՝ դեղատուն գնալուց հետո։ Այս մասին հայտնում է UPI-ն։
Խոսքը Վիրջինիայից Մարի Էդվարդսի մասին է։ Ամերիկուհին գնացել էր դեղատուն՝ բժշկի դուրս գրած դեղատոմսով դեղեր գնելու։ Այնտեղ նա որոշել է Spectacular վիճակախաղի տոմս գնել:
Պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո Էդվարդսն իմացել է, որ դարձել է ջեքփոթի շահող։
«Սա ֆանտաստիկ և անհավատալի է», – տպավորություններով կիսվել է կինը: