«Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Աարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծն այսօր դրական եզրակացություն ստացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:
Խոսքը աղմուկ բարձրացրած այն նախագծի մասին էր, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
Չնայած քննադատություններին՝ ՔՊ-ականները հանձնաժողովում կողմ քվեարկեցին նախագծին:
Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը, թեեւ հանձնաժողովում կողմ քվեարկեց նախագծին, բայց շեշտեց՝ քննադատություններ շատ են լինելու: Նախագիծը կմտնի վաղը մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Ավելի վաղ, ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ իր հեղինակած նախագիծն ընդունվելու է ԱԺ-ում:
Ք․ Մ․