Այսօր ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Roberto խանութների ցանցի մասնաճյուղում հրշեջներ կան։ ArmLur.am-ը կապվեց Ներքին գործերի նախարարության հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ խանութ սրահի հետ կապված հրդեհի վերաբերյալ որևէ ահազանգ չեն ստացել։
ArmLur.am-ի թղթակիցը կապվեց տվյալ հասցեում գտնվող խանութ սրահի մենեջերի փոխարինողի հետ, ով մեզ պատմեց, թե իրականում ինչ է պատահել․
«Իրականում հրդեհ չի եղել, նոր աշխատակիցը շորերն արդուկելիս է եղել և արդուկի գոլորշիից միացել է հակահրդեհային անվտանգության ազդանշանը, այդ պատճառով էլ հրշեջներ էին եկել։ Տեղյակ չի եղել, որ այդ հատվածում չի կարելի արդուկ անել»: