ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաս 2. Ինչ մեքենաներ ունեն ՔՊ-ականները հեղափոխությունից առաջ և հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Հովհաննիսյանը 2018 թվականի իր հայտարարագրում որպես սեփական տրանսպորտային միջոց հայտարարագրել է Nissan X-Trail մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2008 թվականին։ 2022 թվականի տարեկան հայտարարագրում նա նշել է 2013 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականին։

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հեղափոխությունից հետո մեքենա ձեռք չի բերել, իսկ 2006-2007 թվականներին ձեռք բերված IZH բեռնատարը և Mitsubishi  մակնիշի մեքենան չի օտարել։

Պատգամավոր Լենա Նազարյանը մեքենա չունի, սակայն պատգամավոր ամուսինը Նարեկ Բաբայանը 2021 թվականին ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա, իսկ հեղափոխությունից առաջ նա մեքենա չի ունեցել։

ՔՊ-ական Հայկ Սարգսյանը հայտարարգրել է 2 մեքենա՝ 2017 թվականին ձեռք բերված 2005 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի, մյուսը 2019 թվականին ձեռք բերած 2013 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս