ՏԵՍԱՆՅՈՒԹ․ AAD-ն ամփոփեց տարին. ովքեր են տարվա լավագույնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներին մի հարկի տակ էր հավաքել AAD (Հայաստան, Արցախ, Սփյուռք) 14-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպած թիմը: Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին սիրված եւ ճանաչված մարդիկ՝ պաշտոնյաներ, պատգամավորներ, դերասաններ, լրագրողներ, երգիչներ, մարզիկներ, գործարարներ եւ իհարկե հայորդիներ, որոնք իրենց մարմնի մի մասը թողել էին պատերազմի դաշտում՝ հանուն բոլորիս: Դահլիճում էին նաեւ մեր հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար զոհված հերոսների ծնողներ:

Արդեն 14 տարի է, ինչ մրցանակաբաշխության կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանը հետեւողական ջանքերով ամփոփում է տարին եւ գնահատական տալիս: Խուրշուդյանի խոսքով՝ միջոցառումը միասնականության կոչ ու հարգանքի տուրք է մեր բոլոր հերոսներին: Մեր զրուցակիցը շեշտեց, որ մենք այսօր նման միջոցառումների պահանջարկ ունենք:

Մրցանակաբաշխության սկիզբը դրեց արցախցի 19-ամյա Հայկ Մանգասարյանը՝ Արաբո Իսպիրյանի հեղինակային «Տուն իմ հայրենի» երգով։ Մրցանակաբաշխության մեկնարկը տրվեց «Տարվա մարդ» անվանակարգով: Արժանի եւ վաստակած տիտղոսը 2023 թվականին կոմայից դուրս եկած և վերածնված ժամկետային զինծառայող` Նարեկ Պողոսյանինն էր։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքով Սոթքի հատվածում Նարեկ Պողոսյանի անունը ներառվել էր զոհվածների ցանկում: Նույն օրը, սակայն, գերատեսչությունից հայտնեցին, որ հրաշք է եղել եւ զինվորի սրտի զարկերը վերականգնվել են:

«Տարվա Սխրանք» անվանակարգին արժանացավ 44֊օրյա պատերազմի մասնակից, Հայաստանի Ազգային հերոս, կյանքը փառքով Հայրենիքին հանձնած Վահագն Ասատրյանը, Մասիս Միքայելյանը, Կարեն Միրզոյանը, վիրավոր հերոս Կարեն Գրիգորյանը, Արամ Ասլանյանը, Համիդ Բրոյանը, Միքայել Սարգսյանը։

«Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգին արժանացան վաստակավոր ջազմեն, ժողովրդական արտիստ Մալխասը՝ Լևոն Մալխասյանը, օպերային երգչուհի, ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Արթուր Դավթյանը եւ սիրված դերասան Արմեն Մարությանը։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մրցանակի են արժանացել արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Զարիֆյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, գեներալ֊մայոր Աշոտ Գասպարյանը։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մրցանակի արժանացավ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հայրենիքի մատուցած ծառայությունների համար մրցանակի արժանացավ նաեւ դերասանուհի Անաիս Սարդարյանը։

Հայ մշակույթում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ քանդակագործ Արման Նուռը, Արմանուշ Հակոբյանը եւ Արա Թորոսյանը (Մուրզոն)։

Հայ հեռուստատեսությունում և ռադիոյում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան Եգոր Գլումովը, Ռաֆայել Ղազանչյանը և Լիլի Հովերը։

Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Համլետ Գևորգյանը։

Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար մրցանակ է ստացել Աստղիկ Սաֆարյանը։

Հայ թատրոնում և կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Աբել Աբելյանը։

Հայ սպորտում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանացել Գառնիկ Հայրապետյանը։

«Տարվա լավագույն ապրանքանիշ» անվանակարգին արժանացան «Tiga Construction» «AGGRESSION», «VooDoo Lounge», «Lusin’s Bakery» ընկերությունները։

«Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգին արժանացավ ծանրորդ Գոռ Սահակյանը, ով Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանին առաջին ոսկին էր բերել, վերջերս էլ՝ Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Ինչպես նաեւ հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը, Ռուսլան Ասլիկյանը։

Հայ երաժշտության ու երգեցողության զարգացմանն ուղղված աշխատանքների համար հատուկ մրցանակի արժանացավ «Հայկ Հակոբյան» հիմնադրամը։

«Տարվա լավագույն երգահան»-ը Անիտա Հախվերդյանն է, «Տարվա լավագույն վոկալի մասնագետ»-ը՝ Անգին Համբարձումյանը։

«Տարվա լավագույն ժողովրդական երգիչ»-ը՝ Հարություն Մկրտչյան, իսկ ահա «Տարվա լավագույն պատանի երգչուհի»-ն՝ Անահիտ Գաբրիելյանը։

«Տարվա լավագույն երաժշտական խումբ» անվանակարգին արժանացավ The Boing Orchestra խումբը։

«Տարվա լավագույն կերպարային դերասանուհի»-ն Անատի Սաքանյանն է, «Տարվա լավագույն հումորային դերասան»-ը՝ Արեն Սաֆարյանը։

«Տարվա լավագույն սերիալային դերասան»-ը՝ Վահե Մկրտչյանը։

«Տարվա լավագույն սերիալային դերասանուհի»-ն Էլեն Ասատրյանն էր:

«Տարվա լավագույն դերասան» եւ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգին է արժանացան համապատասխանաբար Աշոտ Տեր֊Մաթևոսյանն ու Էվա Խաչատրյանը:

«Տարվա լավագույն հեռուստատեսային նախագիծ» անվանակարգին արժանացավ «Սրտի տանիքներով» հաղորդաշարը, հաղորդավարուհի՝ Քնարիկ Զաքարյան։

«Տարվա լավագույն հաղորդավարուհի»-ն Նանե Արզումանյանն է։

«Տարվա լավագույն լուսանկարիչը»՝ Սարո Դավթյանը։

«Տարվա լավագույն բժիշկ» անվանակարգին արժանացան Սեյրան Սահակովը, Ազնար Այդինյանը եւ Արմինե Սարգսյանը։

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար մրցանակի են արժանացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանը:

Այսպիսով, 2023 թվականն ամփոփված է, բոլորիս բարի երթ դեպի 2024 թվական:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Մարիամ Ղազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս