Նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում շահերի բախման իրավիճակը բացակայում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է Առողջապահության նախարարության Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթի եզրակացությունը։ Ըստ հանձնաժողովի՝ շահերի բախում չկա Թորոսյանին վերագրվող արարքներում։ Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման հինգ պայմանագիր էր կնքել «Միբս» ընկերության հետ՝ 124 մլն դրամի շրջանակներում: Այս ընկերության տնօրենը նախարարի կինն է, տնօրենի պաշտոնը մինչ այդ զբաղեցրել է Արսեն Թորոսյանը։

«ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից արձակված հրամանների հիմքով նախարարության և «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության միջև 2019-2020 թվականներին կնքված պայմանագրերը և 2018-2020 թվականների պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը չեն հանգեցրել Արսեն Թորոսյանի մասնավոր և հանրային շահերի բախման, ուստի շահերի բախման դեպքը բացակայում է»,- եզրակացրել է Հանձնաժողովը։ Նկատենք նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը դեմ է քվեարկել այս եզրակացությանը, կողմ են եղել հանձնաժողովի մյուս երեք անդամները՝ Արամայիս Փաշինյանը, Լիլիթ Ալեքսանյանը և Նարեկ Համբարձումյանը։

Նախարար Թորոսյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած եզրակացությունն ամբողջությամբ՝ այստեղ։




Լրահոս