
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի տեղեկացրել են, որ Ուկրաինան 17 մլն արկի կարիք ունի, , գրել է «Украинская правда»-ն։
Ինչպես նշել է պարբերականը, Գլխավոր շտաբի հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ողջ տարածքի ազատագրման նախագահի առաջադրած խնդրի կատարման համար հարկավոր են 350-400 մլրդ դոլարի ուժեր եւ միջոցներ։ Նրան այդ մասին ասվել է Կիեւ կատարած այցի ժամանակ։
«Օսթինին տեղեկացրել են 17 մլն արկի պահանջմունքի մասին։ Նա, մեղմ ասած, զարմացել է, որովհետեւ ամբողջ աշխարհում այդքան արկ հավաքել չես կարող»,- նշել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի բարձրաստիճան պաշտոնյան։