Պարտիական խմորումներ. դերերում կումունսիտներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմունիստներ Իշխան Թովմասյանը և Աշոտ Պապյանը այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեցին փետրվար ամսին ՀԿԿ-ի նիստում տեղի ունեցած միջադեպի մասին: Աշոտ Պապյանի փոխանցմամբ ՝  ՀԿԿ-ի լիագումար նիստում կոմունիստ Տաճատ Սագսյանը, խախտելով նիստի օրակարգը, իրեն հռչակել է ՀԿԿ-ի կենտկոմի առաջին քարտուղար, որից հետո շատերը լքել են դահլիճը: Նիստից հետո դահլիճը լքածները իմացել են, որ առանց քվեարկության ընտրվել է նաև Բյուրոյի կազմ:

Երբ Պապյանը հարցրել է իրեն առաջին քարտուղար հռչակած կոմունիստին նմանօրինակ քայլի պատճառը ՝  նա պատասխանել է.

«Քանի որ ես պետք է հարաբերվեի իշխանավորների հետ, ինձ որպես ժամանակավոր պաշտոնակատար բանի տեղ չէին դնի, դրա համար պետք էր լինել առաջին քարտուղար»:

Պապյանի խոսքով ՝ Տաճատ Սարգսյանը տարիներ առաջ պատռել է իր կուսակցական տոմսը, իսկ տարիներ հետո նորից դարձել պարտիական, ինչը վայել չէ իսկական կոմունիստին: Նա ներկայացրեց նաև ընկեր Սարգսյանի ՝ Ազգային Ժողովում պատգամավոր լինելու տարիների գործունեությունը: Ըստ նրա ՝  Տաճատ Սարգսյանը շատ հայանպաստ օրենքների նախագծերին  դեմ է քվեարկել:

 




Լրահոս