ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՉԻ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը. հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի մահվան պատճառը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում՝ նաեւ նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆտինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով հրահանգավորումների անցկացման եւ մասնակիցների անվտանգությունն ապահովող պատասխանատու անձ, խախտել է «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ին թիվ 71-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.0.004-2015՝ «Աշխատանքի անվտանգության ուսուցում: Ընդհանուր դրույթներ» միջպետական ստանդարտի համապատասխան պահանջները:

Մասնավորապես՝ Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆտինգի /գետով փչովի ռետինե նավակի նավարկում/ ծառայություն, որպես ռաֆտի թիմի անդամներ՝ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ՝ հրահանգիչ։

Արմինե Ճաղարյանին նավարկելուց առաջ ռաֆտինգի անվտանգության հրահանգների պահանջներին առնչվող հարցերով սահմանված կարգով գրավոր ուսուցում եւ հրահանգավորումներ չի անցկացրել, ռաֆտից օգտվելու հրահանգների պահանջների վերաբերյալ անվտանգության գծով գիտելիքների ստուգում եւ հրահանգավորում չի կատարել։

Դրա հետեւանքով 2022թ. մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում նավարկելու ընթացքում քարին հարվածելու հետեւանքով փչովի ռետինե նավակը շրջվել է, ու այնտեղ գտնվող Արմինե Ճաղարյանն ընկել է գետը:

Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տուժողի մահվան պատճառ է հանդիսացել շնչառական ուղիները հեղուկով փակվելու՝ ջրահեղձման հետեւանքով մեխանիկական շնչահեղձությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 18-ին տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղայի սպանելու համար:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 21-ին, եւ երեխայի սպանությունը նախապես պլանավորված է եղել. սպանություն կատարողը նախօրոք իմացել է՝ ում եւ ինչի համար է սպանելու, սակայն Արցախի իրավապահ համակարգը քննությունը կատարել է թերի, ինչն էլ թե՛ սպանվածի հարազատների, թե՛ նրան ճանաչողների մոտ արդարացիորեն զայրույթ է առաջացրել, որ ոչ միայն առանձնապես ծանր հանցագործությունն են կոծկել, այլ նաեւ, քաջ իմանալով սպանության հիմնական պատվիրատուին, չեն փորձել կամ չեն համարձակվել նրանով զբաղվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տեղակայված «ԱՏԱ Վանք Լես» ՓԲ ընկերության վարչական շենքի բակում Արկադի Արկադիի Օհանյանի եւ Աբգար Նորիկի Հայրապետյանի միջեւ ծագած վիճաբանության ընթացքում Ա. Հայրապետյանը նախապես իր մոտ առկա սառը զենք հանդիսացող ծալովի դանակով ուղղակի դիտավորությամբ, կյանքից ապօրինի զրկելու նպատակով երեք անգամ հարվածել է Ֆ. Օհանյանի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինս պատճառելով որովայնի աջ կողային ծակած-կտրած վնասվածքի ձեւով մարմնական վնասվածք, ինչի հետեւանքով Ֆ. Օհանյանի ժամը 12:45-ին տեղափոխվել է «Արեւիկ» մանկական բուժմիավորում, որտեղ էլ ժամը 13։40-ին մահացել է։ Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ 23.08.2019թ.-ին Աբգար Նորիկի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Վերը նշված դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքից երեք ամիս առաջ Աբգար Հայրապետյանի հայրը մանեկենի վրա որդուն սովորեցրել է, թե ինչպես կարելի է դանակով հարվածներ հասցնել, բացի այդ, քրեական գործի ուսումնասիրությունից երեւում է, որ քրեական գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն չի իրականացվել, եւ վարույթն իրականացնող մարմնի կողմից ցուցաբերվել է բացահայտ անգործություն այն պայմաններում, որ ինչպես մեղադրյալի, այնպես էլ վկաների ցուցմունքներում առկա են էական հակասություններ. առկա է հիմնավոր կասկած, որ հանցագործն ունի պատվիրատու, ինչպես նաեւ այդպես էլ չի պարզվել հանցագործության շարժառիթը։

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին ծեծելու գործով երկու անձի կալանավորելու որոշում է կայացվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նարեկ Ասատրյանին եւ Արտաշես Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2023 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, խմբի կազմում կատարել են խուլիգանություն:

2023թ. հոկտոմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցելով ք. Երեւան, Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին եւ տեսնելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակամի ղեկավար Կարեն Շահրամանյանին, քննությամբ դեռեւս հստակ չպարզված հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ եւ քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ խմբի կազմում իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք ցուցաբերելով եւ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, անտեսելով հասարակական կարգի ապահովման համար ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ներկայությունը, մարդկանց անդորրը խախտելով, ինչպես նաեւ հարակից հատվածում գտնվող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել Կարեն Շահրամանյանին:

Արտաշես Ղահրամանյանը կալանավորված է, Նարեկ Ասատրյանը տնային կալաքի տակ է, գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն ուղարկվել է դատարան:

 

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ

Ծառայությունից խուսափողները դատարանի առաջ են կանգնել: Ռոբերտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Երեւանի թիվ 2 տարածքային ստորաբաժանումում, ենթակա է եղել զորակոչման 2022 թվականի ձմեռային զորակոչին, սակայն մինչեւ զորակոչի ավարտը չի ներկայացել ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Երեւանի թիվ 2 տարածքային ստորաբաժանում եւ խախտելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ խուսափել է հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում:

 

 




Լրահոս