Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության փայլուն վերջակետը դրել է Ալբերտ Հարությունյանը՝ 75 կգ քաշային կարգում հռչակվելով աշխարհի պատանիների չեմպիոն։
Եզրափակչում Հայաստանի վերջին ներկայացուցիչը երեք շքեղ ռաունդներ անցկացնելուց հետո ապահովել է Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականի չորրորդ ոսկե մեդալը։