
Դեկտեմբերի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ներլիբանանյան և տարածաշրջանային օրակարգերի հարցեր, անդրադարձ է կատարվել Միջին Արևելքում և Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերներին: