ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրականում ինչ է իրենից ներկայացնում «Հայասաթ-1» արբանյակը․ մեկ կիլոգրամ ոչինչ է ուղարկվել տիեզերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։

Ավելի ուշ որոշ տարակարծություններ առաջ քաշվեցին, որ այդ արբանյակը որևէ օգտակար բան չի կարող տալ Հայաստանին, նույնիսկ մեզ այդքան անհրաժեշտ արբանյակից արված պատկերներ։
ArmLur.am-ը կապվեց կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով մեզ բացատրեց, որ «Հայասաթ-1»-ը օգուտ կարող է տալ որպես արբանյակաշինության զարգացման փուլում։

Ստացվում է, որ այդ 1 կիլոգրամանոց արբանյակը այդպես էլ ինչ-որ կերպ մեր առօրյայում փոփոխություններ չի մտցնելու և էականօրեն, ոչ մի օգուտ չի տալու։

«Ինչ-որ ձայնային փոխանցումներ անել կարող է իրականացնել տելեկոմունիկացիոն արբանյակները, դրա դեպքում ցանց պետք է լինի, մի հատը բան չի տա։ Իսկ նկարահանում անում է մեր վարձակալած արբանյակը։ Եթե սկզբից մեկ կիլոգրամ փորձնական բան չուղարկես, միանգամից ռազմական արբանյակ սարքել չես կարող։ Սա փուլային, կրթական, ուսումնասիրման բարդ տիրույթ է։ Եթե սա չլինի, մնացածը դժվար թե լինի։ Ոնց որ ասում են, փոքր քայլ աշխարհի համար, բայց մեծ քայլ մեր համար»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս