Երևանում բախվել են պարեկային ծառայության ավտոմեքենան ու Opel-ը. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Այվազովսկի փողոցի խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հեշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ պարեկային ծառայողներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:




Լրահոս