
Այսօր Մոսկվայում տեղի կունենա մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այն նախագահելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Կմասնակցեն նաև Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։
Կողմերը նախատեսում են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։