Թուրքիայի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Այս մասին Կրեմլում Թուրքիայի դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է RIA.ru-ն:

«Երկու կողմերը վճռական են հետագայում զարգացնելու հարաբերությունները բարիդրացիության, գործընկերության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։ Բոլոր առանցքային երկկողմ հարցերը նախագահ Էրդողանի հետ մեր կանոնավոր շփումների օրակարգում են»,- ասել է ՌԴ նախագահը և ընդգծել, որ Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում։

Պուտինը նաև մատնանշել է Թուրքիայի հետ այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։

«Մենք դեռ շատ այլ հետաքրքիր նախագծեր, համատեղ ձեռնարկումներ ունենք, այդ թվում՝ առևտրի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- հավելել է ՌԴ նախագահը։




Լրահոս