
Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:
Հիշեցնենք՝ առավոտ լարված իրավիճակ էր ստեղծվել Ալավերդու ավագանու նիստին: Քննարկվում էր համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծը։
Դավիթ Ղումաշյանը Շնողի նախկին համայնքապետն էր։