Թուրքիան շուտով գործողություններ կսկսի Իսրայելի հետախուզության դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան գործողություններ կսկսի իսրայելական հետախուզության դեմ: Այն կապված է Թել Ավիվի հայտարարությունների հետ՝ Թուրքիայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամների նկատմամբ հալածանքների մասով, ՌԻԱ Նովոստիին ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։

Իսրայելի հետախուզական ծառայությունները պատրաստվում են ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ աշխարհում Գազայում պատերազմի ավարտից հետո, ավելի վաղ գրել էր Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Մասնավորապես, ծրագրեր են մշակվում Լիբանանում, Թուրքիայում և Քաթարում բնակվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հայտնաբերելու ուղղությամբ: Իսրայելն այժմ աշխատում է Գազայում շարժման առաջնորդներին բռնելու և վերացնելու ուղղությամբ, հաղորդում է թերթը: Թուրքական հետախուզությունը նախազգուշացրել է Իսրայելին «լուրջ հետեւանքների» մասին, եթե նա հետապնդի Թուրքիայում բնակվող ՀԱՄԱՍ-ի անդամներին, հաղորդում է Habertürk հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հետախուզական աղբյուրները։




Լրահոս