Ով է Ալավերդու նորընտիր ՔՊ-ական համայնքապետը․ ինչ անցյալ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առավոտ լարված իրավիճակ էր ստեղծվել Ալավերդու ավագանու նիստում: Քննարկվում էր համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Ստեղծված իրավիճակից հետո համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Այսպիսով, ո՞վ է ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը։

Շնողի վարչական ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ով մեղադրյալի կարգավիճակ ունի եւ դատվում է: 2021 թվականի մարտի 11-ից Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում էր Դավիթ Ղումաշյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով։

Ղումաշյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի նոյեմբերի 13-ին վերընտրվելով Շնող խոշորացված համայնքի արդեն նախկին ղեկավար և լինելով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ իր անունից գրություն է հասցեագրել դատարան՝ հետ վերցնելով իր բողոքը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Շնող համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին:

Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանը  հայտարարագրել է 8 անշարժ գույք, որից 7-ը Շնող համայնքում, մեկը՝ Նեղոց համայնքում։ Անշարժ գույքի մեծ մասը ձեռք է բերվել 2017-2018 թվականներին։ 2016 թվականին Ղումաշյանը ձեռք է բերել նոր Chevrolet մակնիշի մեքենա հենց նույն թվականի արտադրության։

Ղումաշյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 13 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 3 մլն 543 հազար դրամ։ Թե որտեղից է 13 մլն կանխիկ դրամ վաստակել Ղումաշյանը, հայտարարագրում նշված չէ։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս