Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը խորհրդարանում հայտարարեց, թե Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը վիրահատվել և այդ պատճառով այսօր ներկա չէ դատավորի ընտրության հարցով քննարկմանը:
Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԲԴԽ նախագահը ստում է: Բանն այն է, որ մեր տեղեկություններով, Մխիթարյանը վիրահատվել է դեռ օգոստոսին: Ավելին, նա այժմ Վերաքննիչ քրեական դատարանում աշխատանքի է:
Հավելենք, որ առաջադրված են Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Armlur.am-ը դեռ նոյեմբերի 11-ին գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին արդեն հասկացրել են, որ պետք է այնպես անեն, որ քվեարկեն Մխիթարյանի օգտին: