ԱՄՆ 60 սենատոր կոչ են արել մեծացնել օգնությունը Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ 60 սենատոր միացել են դեմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլլայի և Աննա Էշուի նամակին: Նրանք կոչ են արել Կոնգրեսի առաջնորդներին՝ մեծացնել անվտանգության օգնությունը Հայաստանին և մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:

«Քանի որ Կոնգրեսը դիտարկում է լրացուցիչ ֆինանսավորում մեր դաշնակիցների անվտանգությունը բարձրացնելու համար, մենք կցանկանայինք ընդգծել Հայաստանի Հանրապետության խոցելի ժողովրդավարությունը, որն ամերիկյան աջակցության կարիքն ունի։

Մենք վճռականորեն աջակցում ենք օրինագծին ամրապնդելու համար ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերությունն անվտանգության ոլորտում և լուծելու այն հումանիտար լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով»,- ասված է նամակում։




Լրահոս