Իսրայելի բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հաստատել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման շուրջ հինգ հազար գրոհայիններին ոչնչացնելու մասին տեղեկությունը։ Ճեպազրույցի ձայնագրությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Financial Times-ի բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան սպային, հայտնել էր ՀԱՄԱՍ-ի մոտ հինգ հազար գրոհայինների և միջին մակարդակի ավելի քան 50 հրամանատարների լիկվիդացման մասին։
«Ինչպես ավելի վաղ ասացի, ես դեռևս չունեմ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական գնահատականը, բայց ունեմ թվեր բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք ասում են, որ սպանվել է մոտ հինգ հազար թշնամու զինվորական», – ասել է Կոնրիկուսը ճեպազրույցի ժամանակ:
Սակայն նա չի մեկնաբանել իսրայելցի զինվորականներից մեկից ստացված տեղեկությունները, թե ՀԱՄԱՍ-ի սպանված յուրաքանչյուր մարտիկին բաժին է ընկնում երկու խաղաղ բնակիչ, ինչը համապատասխանում է պաղեստինյան իշխանությունների վիճակագրությանը, որն Իսրայելում անվստահելի է համարվում։ Կոնրիկուսն առաջարկել է սպասել իսրայելական բանակի պաշտոնական վիճակագրությանը։