ՖՈՏՈ․ Նոր մանրամասներ՝ երեկ Վայոց ձորում զոհված Գերասիմ Առաքելյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Վայոց ձորի դիրքերից մեկում թշնամու կրակոցից զոհված 31-ամյա Գերասիմ Առաքելյանը պայմանագրային զինծառայող էր: Գերասիմը Եղեգնաձորից էր, ամուսնացած էր, ուներ 3 տարեկան դուստր:

Այս մասին ArmLur.am-ին է հայտնել Եղեգնաձորի համայնքապետարանի զորահավաքային բաժանմունքի առաջատար մասնագետ Հայկազ Բաղդասարյանը:

«Գերասիմը կոչումով լեյտենանտ էր: Ընտանիքում 5 երեխա են եղել, մայրն անցած տարի է մահացել: Վատ չէին ապրում: Համայնքում բոլորը նրան սիրում ու հարգում էին, ինքն էլ իր հերթին շատ քաղաքավարի ու հարգալից երիտասարդ էր»,- ասաց մեր զրուցակիցը:

Նանիկ Աղասյան




Լրահոս