ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցությունը փոխել է իր որոշումը:
Բանն այն է, որ այսօր խորհրդարանում ընթացավ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի ընտրության հարցը: Թեկնածուները երեքն էին՝ Սերգեյ Մարաբյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մանվել Շահվերդյանը:
Մինչ այս, ՔՊ-ականները որոշում են ունեցել ընտրել Ռուբիկ Մխիթարյանին: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ խմբակցության ներսում թեժ քննարկում է եղել, որից հետո որոշում է փոխվել: Ըստ այդմ, ՔՊ-ականները որոշել են դատավոր ընտրել Սերգեյ Մարաբյանին:
Նկատենք, որ այսօր հարցի քննարկման ժամանակ ներկայացրել էր միայն ինքը:
Սակայն իրավիճակի հետ կապված ArmLur.am-ին այլ մանրամասներ ևս հայտնի են դարձել: Մասնավորապես, տեղեկացանք, որ Կարեն Անդրեասյանն ի սկզբանե ցանկացել է, որպեսզի դատավոր ընտրվի Ռուբեն Մխիթարյանը, սակայն, տեսնելով, որ ՔՊ-ականներն իրեն չեն ենթարկվում, Մխիթարյանին և մյուս թեկնածուներին հրահանգել է չգալ և չմասնակցել քննարկմանը, սակայն Սերգեյ Մարաբյանը չի ենթարկվել:
Եվ ահա, արդյունքում ՔՊ-ականները թեժ քննարկումներ են ունեցել եւ մեծ մասը կողմ է արտահայտվել, որ չպետք է ենթարկվել Կարեն Անդրեասյանին: