Բրիտանական հետախուզությունը ներկայացրել է ռուսական բանակի կորուստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական բանակի ընդհանուր կորուստները տատանվում են 290.000-ից 350.000 մարդու սահմաններում: Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Twitter-յան էջում: Տվյալները բրիտանական հետախուզությանն են պատկանում:

«Նույնիսկ իրենք՝ ռուս պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, տեղյակ չեն զոհերի ընդհանուր թվի մասին՝ զինված ուժերում անազնիվ զեկուցելու վաղուց հաստատված մշակույթի պատճառով», – ասվում է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում:

Mediazona-ի և BBC-ի ռուսական ծառայության տվյալներով՝ նոյեմբերի վերջին Ուկրաինայի լայնամասշտաբ պատերազմի ժամանակ ռուս զինվորականների զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը։ Նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 1-ը ընկած երկու շաբաթվա ընթացքում զոհերի թվին ավելացել է գրեթե 1200 մարդ, որը կրկնակի անգամ ավել է 2022 թվականի միջին հաստատված թվից։ Ռուսական բանակի կորուստների աճը կապված է ակտիվ ռազմական գործողությունների հետ։




Լրահոս